ԵՄ-ի երկրներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով. ԵՀ
Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»:
Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:
«Սակայն, Եվրահանձնաժողովի տեսակետով, ցանկացած նման գործողություն պետք է հիմնվի գիտական գնահատումների վրա եւ պետք է համակարգվի Եվրամիության մակարդակով»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: