Խորվաթիայում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է Jutarnji list ազգային թերթը: «Խոսքը մի երիտասարդի մասին Է: Հիվանդությունը թեթեւ է ընթանում: Ներկայում նա իրեն լավ է զգում»,-հայտարարել է Պլենկովիչը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, վարակվածը գտնվում է հիվանդանոցում: Ինչպես ճշտել Է Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը, պացիենտը 19-21 տարեկան Է, փետրվարին նա այցելել է Միլան: Բերոշի խոսքով՝ Խորվաթիայի իշխանությունները պլանավորում են կարանտինի ենթարկել այն բոլոր անձանց, որոնք անմիջական շմման մեջ են եղել այդ մարդու հետ: Սպասվում են եւս ինն անձանց անալիզների արդյունքները, որոնք վերջերս են ժամանել Իտալիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: