Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան կարգելվի
Վրաստանի իշխանությունները որոշել են սահմանափակել ուղևորությունները դեպի Իրան` կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: 50-ամյա հիվանդ տղամարդը փետրվարի 25-ին Վրաստան է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով:
Նախարարը նշել է նաև, որ երկու շաբաթով կարգելվի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան և հակառակը՝ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա գնալ Իրան: