«Երևան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 700 հազար դրամով և հեռացվել Հայաստանի բարձրագույն խմբից
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում «Երևան» ակումբը Հայաստանի 2019/20թթ. Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային շրջանի մասնակցությունից հրաժարվելու համար տուգանվել է 700 000 ՀՀ դրամով և հեռացվել առաջնությունից: