Մենք նպատակահարմար ենք գտել քարոզարշավը սկսել մարտի 2-ին. Արմեն Գրիգորյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը դեռ չի սկսվել, թեեւ պաշտոնական մեկնարկը եղել է օրեր առաջ:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը, նա պատասխանեց. «Այդ մասին «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն արդեն խոսել է: Մենք, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նպատակահարմար ենք գտել քարոզարշավը սկսել մարտի 2-ին: Կարծում եմ, որ մինչև ապրիլի 3-ը բավարար է քարոզարշավը հաջողությամբ իրականացնելու և ավարտելու համար»:
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մարտի 2-ից լինելու են ՀՀ բոլոր քաղաքաներում, հանդիպելու են քաղաքացիների հետ, խոսելու են Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: