Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը
Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացին վիրուսով վարակվել է Իտալիայի տարածքում: «Նրա առողջական վիճակը բավարար է, եւ բժիշկները նրա առողջության մոնիթորինգ են իրականացնում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: