ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով երկրորդ մարդն է մահացել է
Վաշինգտոն նահանգի իշխանությունները ԱՄՆ տարածքում գրանցել են նոր կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահվան երկրորդ դեպքը: Այս մասին նշված է Քինգ շրջանի առողջապահական վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթից հետեւում է, որ մասնագետները «հաստատել են շրջանի բնակիչների շրջանում COVID-19-ով վարակման 4 նոր դեպքը»: Նահանգում դեպքերի ընդհանուր թիվը հասել է մինչեւ 13-ի: «Այսօրվա արդյունքները ներառում են նաեւ COVID-19-ի հետեւանքով մահվան նոր դեպքը, որոնց ընդհանուր թիվը Քինգ շրջանում աճել է՝ հասնելով մինչեւ երկու դեպքի»,- նշել են վարչության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ 70-ից մեինչեւ 90 տարեկան երեք պացիենտ ծանր վիճակում են:
Շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Վաշինգտոն նահանգում գրանցվել է երկրում կորոնավիրուսով վարակման պատճառով մահվան առաջին դեպքը:
Ըստ The New York Times պարբերականի տեղեկությունների՝ ԱՄՆ տարածքում կա ավելի քան 80 մարդ, որոնք հաստատապես կամ ենթադրաբար վարակված են կորոնավիրուսով: Այս թվի մեջ ներառված են նաեւ այն անձինք, որոնք արդեն ամբողջությամբ բուժվել են կամ առողջանում են: