Իբրահիմովիչը մտադիր է հեռանալ «Միլանից»
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է ամռանը հեռանալ իտալական «Միլանից», հաղորդում է Calciomercato-ն։
38-ամյա ֆուտբոլիստը որոշումն ըդնունել է «Միլանի» ղեկավարության լուրջ փոփոխությունների պատճառով։ Իտալական ակումբի ֆուտբոլային բաժնի ղեկավարի պաշտոնից հեռացել է Զվոնիմիր Բոբանը։ Սպասվում է, որ առաջիկայում ակումբից կհեռանան նաեւ տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին եւ մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան։
Իբրահիմովիչը «Միլանին» միացել այս ձմռանը։ Նրա կես տարվա պայմանագիրն ունի մեկ տարով երկարաձգման հնարավորություն։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։