Նավթի համաշխարհային գները նվազում են
Ուրբաթ՝ մարտի 6-ին, նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1,11 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 45,39 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով նվազել են 1,14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 43,42 դոլարի: