Չեֆերին. Անգլիայում պետք է հրաժարվեն Լիգայի գավաթի մրցաշարից
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունն ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում ֆուտբոլիստների համար և Անգլիայի ֆուտբոլային միությունը պետք է հրաժարվի մրցաշարի անցկացումից:
«Ավանդույթները շատ կարևոր են ֆուտբոլում, սակայն Անգլիայում պետք է մտածեն նաև թիմերի ծանրաբեռնվածության մասին: Լիգայի գավաթի հանդիպումները շատ վատ են ազդում եվրագավաթներին մասնակցող անգլիական թիմերի վրա»,- ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Ավելի վաղ Անգլիայի Լիգայի գավաթի հանդիպումների վերաբերյալ դժգոհություն էր հայտնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Լիգայի գավաթակիր դարձավ «Մանչեսթեր Սիթին»՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»: