Հայ բռնցքամարտիկներն արդեն Լոնդոնում են և կմասնակցեն վարկանիշային մրցաշարի
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայ բռնցքամարտիկներն արդեն Լոնդոնում են:
Հավաքականի պատասխանատու-մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկներն արդեն մարզում են անցկացրել:
Վաղը կկայանա մրցաշարի վիճակահանությունը, իսկ մեկնարկային մենամարտերը տեղի կունենան մարտի 14-ին: Վարկանիշային մրցաշարին մասնակցում է Հայաստանի 10 բռնցքամարտիկ: