Ադրբեջանում մահացել է կորոնավիրուսով վարակված կինը
Ադրբեջանում մահացել է կորոնավիրուսով վարակված կինը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Իրանից վերադարձած Ադրբեջանի 1969 թվականին ծնված քաղաքացին դիմել է հիվանդանոց առողջության քրոնիկական խնդիրների պատճառով: Հետազոտության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ծանր աուտոիմունային հիվանդություն՝ կարմիր գայլախտ (Lupus Eritematozus), չորրորդ դասի լյուպոս նեֆրիտ եւ երիկամների քրոնիկական անբավարարության վերջին փուլ: Ծանր աուտոիմունային հիվանդության ֆոնին հիվանդի մոտ հայտնաբերվել է լյարդի վնասում, շնչառական անբավարարություն, ինչպես նաեւ ծանր իմունոդեֆիցիտ:
Միաժամանակ, պարզվել է, որ հիվանդը վարակված է կորոնավիրուսով: Նա հոսպիտալացվել է հատուկ ռեժիմի հիվանդանոցում, նրա առողջական վիճակը հսկողության տակ է վերցվել, իրականացվել են ինտենսիվ բուժական միջոցառումներ: Չնայած բոլոր ջանքերին, հիվանդի մոտ քրոնիկական հիվանդությունները սրվել են, զարգացել է ներքին օրգանների անբավարարություն, եւ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հիվանդի ընտանիքի անդամները եւ նրա հետ շփված այլ մարդիկ կարանտինի մեջ են: