Քաղցկեղից մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին
ԼՈՒՐԵՐ.com-ին Արցախից ցավալի լուր հայտնեցին. քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:
Օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ:
Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը: