Ռուսաստանը կկազմակերպի իր համերկրացիների տարհանումը այլ երկրներից
Մարտի 21-ից 23-ը ռուսաստանյան ավիաընկերությունները դուրս կբերեն ռուսաստանցիներին Հունգարիայից, Եգիպտոսից, Կիպրոսից, Մոլդովայից, Իսպանիայից և Պորտուգալիայից, հայտնում է ավիափոխադրումների դաշնային գործակալությունը, փոխանցում է ria.ru֊ն:
Այսպիսով, այս օրերին «Աերոֆլոտ» -ը նախատեսում է վեց թռիչք կատարել Բուդապեշտից, երկուսը՝ Քիշնևից, Լիսաբոնից և Լառնակայից, մեկը ՝ Եգիպտոսից: «Սիբիր» ավիաընկերությունը մեկ թռիչք է նախատեսել Թեներիֆեից:
Նախորդ օրը ռուսաստանյան փոխադրողները Բուլղարիայից, Հունգարիայից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Սերբիայից, Ֆրանսիայից, Չեռնոգորայից և Կիպրոսից տեղափոխեել են 3889 մարդ: