Թաիլանդում մարտի 26֊ից արտակարգ դրություն կհայտարարվի
Մարտի 26-ին կորոնավիրուսի տարածման պատճառով Թաիլանդի կառավարությունը կհայտարարի արտակարգ դրության մասին: Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետը և պաշտպանության նախարար Պրուտ Չան-Օչան:
«Երկրում արտակարգ դրությունը կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ կհայտարարվի մարտի 26-ին», - ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ այս ռեժիմը կգործի մեկ ամիս` մինչև ապրիլի 30-ը:
Հրամանագրով կորոնավիրուսի բռնկումը կանխելու նպատակով նոր սահմանափակումներ կմտցվեն: Միևնույն ժամանակ, որևէ պարետային ժամ, Թաիլանդ գործուղումների արգելք կամ շենքերի և հաստատությունների փակում չի նախատեսվում: Անվտանգության ուժերը նույնպես իրավունք կունենան գրաքննության ենթարկել և փակել լրատվամիջոցները: Այս փուլում վարչապետը հրաժարվել է խստագույն միջոցներ նախաձեռնել մարդկանց շարժումը վերահսկելու համար։
Տրանսպորտի նախարարությունը բոլոր տեսակի գնացքներից օգտվող ուղևորներին պարտավորեցրել էր մարտի25-ից դիմակներ օգտագործել, որոնք վաճառքի կհանվեն կայարաններում: