Իտալիայում կորոնավիրուսից մեկ օրում ռեկորդային թվով մարդ է մահացել. Ռիա Նովստի
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել. մահացել է 969 մարդ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին տեղեկացրել է, որ այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է։
Այսպիսով, Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, 9134 մարդ մահացել է:
Նշենք, որ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, զոհերի թիվը հասնում է ավելի քան 25,000-ի: