«Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ)
Բելգիայի իշխանությունները նախօրեին որոշում են կայացրել մինչև մայիսի 3-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երկրում սահմանված համընդհանուր կարանտինը, գրում է rusarminfo-ն:
Մայրաքաղաք Բրյուսելում բնակվող երգիչ Տիգրան Խանջարյանը, ով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահն է, պատշգամբից կատարում է Շառլ Ազնավուրի երգերը՝ կարանտինի մեջ գտնվող բնակիչներին զբաղեցնելու համար:
Նա ամեն օր նույն ժամին քաղաքի բնակիչների համար համերգներ է կազմակերպում իր պատշգամբում: Մոտակա շենքերի բնակիչները դուրս են գալիս իրենց պատշգամբներ՝ լսելու նրա կատարումները: