Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail
Նորզելանդացի տղամարդու մոտ արտասահման մեկնելիս հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ լոլիկի սոուսի շնորհիվ, հայտնում է Daily Mail-ը:
Հիվանդության առաջին ախտանիշները 23-ամյա Ջոշուա Դենտը զգացել է Եվրոպա մեկնելուց հետո հայրենիք վերադառնալիս։ Նա ունեցել է քթի հոսք և կոկորդի ցավ: Մի քանի ժամ հետո հիվանդության հիմնական ախտանիշներին ավելացել է հոգնածությունը: Հասնելով տուն՝ նա զգացել է հիվանդության ևս մեկ անսովոր նշան՝ համային փոփոխված ընկալում: Այսպիսով, փորձելով տոմատի սոուսը, երիտասարդը զգացել է ուժեղ մետաղական համ: Նա հավելել է, որ այլ ապրանքների, ներառյալ հենց լոլիկի համը, զգացվում էր առանց որևէ փոփոխության:
«Ես փորձեցի մեկ այլ ընկերության լոլիլի մածուկ, բայց ամեն ինչ ճիշտ նույնն էր», - ասել է երիտասարդը:
Այսպիսով՝ նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։