Դոլարը, եվրոն ու ռուբլին արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 485.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.87 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 635.32 դրամ (նվազել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 238.28 դրամ, ոսկի՝ 20,335.41 դրամ, պլատին՝ 14,120.3 դրամ: