Արսեն Հարությունյանը` Եվրոպայի չեմպիոն
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների կարգում պայքարեց ոսկե մեդալի համար:
Հայ մարզիկը եզրափակչում ուժերը չափեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձենի հետ: Մեր ըմբիշը հաղթեց 17։11 հաշվով ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ռեջեփ Թոփալի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշը հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:
Լուսանկարը` ՀԱՕԿ-ի