Իրանում արդեն 50 հազարից ավելի կորոնավիրուսային վարակակիր կա. Mehr
Իրանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 53 183 դեպք: Մահացել է 3294 պացիենտ, 17 935-ն առողջացել է: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է Mehr-ը:
Ջահանփուրի խոսքով՝ Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 2715 նոր դեպք: Վերջին մեկ օրում մահացել է 134 պացիենտ, եւ զոհերի ընդհանուր թիվը հասել է 3294-ի:
Ջահանփուրը հավելել է, որ Իրանում մինչ օրս անցկացրել են կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 69 մլն թեստ:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթում Իրանում 480-ից ավելի մարդ է մահացել եւ 2850-ի առողջությանը ծանր վնաս է հասցվել մեթիլսպիրտով վարակվելու հետեւանքով, որը նրանք խմել են կորոնավիրուսային ինֆեկցիան «բուժելու» կամ «կանխարգելելու» համար: