Մեքսիկացի կինն իր երկվորյակ երեխաներին անվանել է Կորոնա և Վիրուս․ IntNews
Մեքսիկայում 34֊ամյա Աննա Մարիա Խոսե Ռաֆայել Գոնսալեսը, ով հիվանդանոց էր տեղափոխվել որպես կորոնավիրուսով վարակակիր, մարտի 27-ին երկվորյակ երեխաներ է ունեցել՝ տղա և աղջիկ։ Նա որդուն անվանել է Վիրուս, դստերը՝ Կորոնա։ Ռաֆայել Գոնսալեսը պատմել է, որ հիվանդանոցի բժիշկը կատակով ասել է իրեն, թե նա ունի մի դուստր՝ «Կորոնա Խոսե Միգել Գոնսալես» և մի տղա՝ «Վիրուս Խոսե Միգել» անուններով: Քանի որ նախկինում որևէ այլ անուն չի գրանցվել, նա երեխաներին հենց այդ անուններով է կոչել։