Հազարավոր վարդագույն մեդուզաներ են հայտնվել ֆիլիպինյան լողափի մոտ
Գրիֆիթի համալսարանում ծովային կենսաբանության ոլորտի գիտությունների թեկնածու Շելդոն Ռեյ Բոկոն ներկայացրել է ապշեցուցիչ տեսանյութ, որում հազարավոր վարդագույն մեդուզաներ են (Crambione cf. Mastigophora)։ Նրանք լցրել են ֆիլիպինյան Պալավան կղզու հյուսիսային լողափերից մեկը, հայտնում է Planet- today-ը։
Ինչպես բացատրել է Ռեյ Բոկոն, այդ մեդուզաները սովորաբար մարտին են հայտնվում Պալավանում։ Նրանց այցի եւ բազմացման վրա ազդում են մթնոլորտը, հոսքի արագությունը, ալիքները եւ նույնիսկ ծոցի երկրաբանական առանձնահատկությունները։ Լինում են տարիներ, երբ մեդուզաները արտասովոր ակտիվ են բազմանում, եւ նրանց կուտակումները կարելի է նկատել, իսկ երբեմն նրանք համարյա չեն գալիս ֆիլիպինյան ափ։
Ծովային կենսաբան Ռայան Բերինգը նշել է, որ սովորաբար այս կենդանիները ծովի հատակին մոտ են ապրում, որպեսզի խուսափեն բազմաթիվ զբոսաշրջիկներից։ Այժմ, երբ լողափերը դատարկ են, մեդուզաներն այլեւս սպառնալիք չեն զգում եւ կարող են ազատ լողալ մակերեւույթին։