Թուրքիան բռնագրավել է Իսպանիայի համար նախատեսված հարյուրավոր ԹԱՕ սարքեր․ El Mundo
Թուրքիային մեղադրել են հարյուրավոր թոքերի արհեստական օդափոխման սարքեր եւ սանիտարական պարագաներ բռնագրավելու մեջ, որոնք նախատեսված էին Իսպանիայի համար, գրում է Independent-ը։
Իսպանիայի պաշտոնական կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ Անկարան բռնագրավել է ԹԱՕ սարքեր «սեփական հիվանդների բուժման համար»՝ չնայած նրան, որ Իսպանիայի իշխանություններն արդեն վճարել էին միլիոններ այդ սարքերը ձեռքբերելու համար։
Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ԱԳՆ Արանչա Գոնսալես Լայան ճանաչել է իր պարտությունն առաջիկա օրերին ԹԱՕ սարքերը Իսպանիա ուղարկելու համար Թուրքիայի գործընկերներին համոզելու հարցում, գրում է El Mundo–ն։
«Թուրքիան մտցրել է սահմանափակումներ բժշկական սարքավորումների արտահանման հարցում՝ հիմնավորելով դրան բժշկական մատակարարումների սահմանափակումներով»,-իսպանական ԶԼՄ-ները մեջբերել են երկրի ԱԳ նախարարի խոսքերը։
Այդուհանդերձ, ավելի ուշ Լայան հայտնել է, որ Թուրքիան թույլ կտա Իսպանիա ուղարկել ԹԱՕ սարքեր։