Թուրքիայում հայրը ուղիղ եթերում խոստովանել է որդու սպանությունը
Թուրքիայի Նեւշեհիր քաղաքի 59–ամյա բնակիչ Արիֆ Քարաքոլլուն ուղիղ եթերում խոստովանել է, որ 15 տարի առաջ սպանել է որդուն։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝Արիֆ Քարաքոլլուն մի հեռուստահաղորդման ժամանակ ուղիղ եթերում պատմել է, որ 15 տարի առաջ սպանել է որդուն, դիակը թաքցրել է տան այգում։ Նա նշել է, որ ինքն այն ժամանակ ոստիկանությանը հայտնել էր, թե իբր որդին կորել է, իսկ ոստիկաններն էլ չէին կարողացել գտնել։
Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանները ստուդիայից բերման են ենթարկել Արիֆ Քարաքոլլուին։
Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել։