Կառավարության հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 մլդ 300 մլն դրամ. վարչապետ
Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք:
Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»,-հավելել է նա: