Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել կաթողիկոսներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար:
Այս պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ձեր հովվապետությամբ առավելագույն ճիգեր է ի գործ դնում՝ աջակից լինելու հավատացյալ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։
Մաղթենք զորություն հայոց պետությանը և Ձեր հայրապետությամբ՝ Սուրբ Եկեղեցուն, առողջություն ու ապահովություն մեր ժողովրդին»։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղղված՝ նախագահի խոսքում մասնավորապես ասվում է. «Ներկայիս բարդ ժամանակներում, երբ մարդիկ ստիպված են լարել իրենց ուժերն ու մեծ ջանքեր գործադրել, ավելի է մեծանում Եկեղեցու և հավատքի դերը մեր կյանքում։
Թող Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը հարստացնի յուրաքանչյուրիս հոգին ու տունը, իսկ Ձեզ համար դառնա կենարար աղբյուր՝ ի փառս Հայոց Սուրբ Եկեղեցու և ի ապահովություն մեր աշխարհասփյուռ ժողովրդի, Հայաստանի և Արցախի»։