Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հրապարակել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որն այժմ ապաքինվում է COVID-19-ից, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ձայնագրել է առաջին տեսաուղերձը, որում նա շնորհակալություն է հայտնում բժիշկներին նրա կյանքը փրկելու համար: «Ես այսօր հիվանդանոցից հեռացա մեկ շաբաթ այնտեղ մնալուց հետո, որի ընթացքում, անկասկած, Առողջապահության ազգային ծառայությունը փրկեց իմ կյանքը:
Դժվար է գտնել բառեր, որոնք կարող են արտահայտել, թե ինչքան ես պարտական նրանց», - ասել է Ջոնսոնը, իր՝ Թվիթերում տեղադրած 5 րոպեանոց տեսանյութի մեջ։
Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հարգում են սոցիալական հեռավորության կանոնները և ցուցաբերում այնքան անհրաժեշտ համբերություն, որքան անհրաժեշտ է կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու համար: Նա նշել է նաև, որ ինքն իր աչքով է տեսել, թե որքան դժվար է այժմ բժիշկների համար: