Զախարովան ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել New York Times-ին
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկել New York Times-ին կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է դատական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են պանդեմիայի վերաբերյալ «ապատեղեկատվություն տարածելու» մեջ: «New York Times-ը» հրապարակել է Ուիլյամ Բրոդի հեղինակած հոդվածը, որում այն մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մահացու հիվանդությունների և կարևոր հասարակական կազմակերպությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկյան ռադիոկայանի Good Morning Orlando հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները քրեական հետապնդում է իրականացնելու բոլոր նրանց հանդեպ, ովքեր կորոնավիրուսի մասին մասնակի տեղեկատվություն են տարածել կամ մասնակցել են ապատեղեկատվության տարածմանը: