«Հրապարակ». Սահմանադրական հանրաքվեն կկայանա օգոստոսի՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ մեր աղբյուրից հետաքրքրվեցինք` ի՞նչ ռեժիմով են այս օրերին աշխատում իրենք։ «Ինչպես բոլորը, երեքշաբթի ՍԴ նիստ ունենք, բոլորը ներկա կլինեն, մնացած օրերին ասել ենք` կարող են չգալ, աշխատել հեռակապով․ մենք ունենք տեխնիկական այդ հնարավորությունները»:
Իսկ Վահե Գրիգորյանի հետ ինչպե՞ս եք աշխատում։ «Նախ` ինքը պետք է աշխատի մեզ հետ, որ մենք էլ որոշենք` ինչպես»: Գալի՞ս է գործի։ «Երբ ուզում է, գալիս է, երբ չի ուզում, չի գալիս. ինքը շատ վաղուցվանից էր «ինքնամեկուսացված»:
Պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի։ «Եթե արտակարգ ռեժիմը երկարաձգվեց, անկախ ամեն ինչից` ընթացակարգը հստակ է` արտակարգ ռեժիմի ավարտից հետո, եռօրյա ժամկետում հանրապետության նախագահը պետք է նշանակի հանրաքվեի օր»:
«Ապյած վ Սոչի` նա տրի նոչի՞». կրկին քարոզարշավ, բուկլետներ, հանրահավաքներ, մետրո` բուկլետի պատռում, իսկ այս ընթացքում, ասում են, մարզերի բնակչությունը բողոքում է սովից, նամակներով հեղեղում են ԱԺ պատգամավորներին:
«Դա մեր հարթության քննարկելիք խնդիր չէ, հստակ է մեկ բան․ արտակարգ դրությունը երկարաձգելուց հետո հանրաքվեն կկայանա ամենաշուտը օգոստոսին»: