«Մեղավորներ փնտրելը չի օգնում». Գերմանիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփին ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը դադարեցնելու համար
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը դադարեցնելու մասին որոշումը և կոչ արել աջակցել կազմակերպությանը COVID-19 համավարակի դեմ պայքարում։
«Մեղավորներ փնտրելը չի օգնում։ Վիրուսը սահմաններ չի ճանաչում։ Մենք պետք է COVID-19-ի դեմ պայքարում սերտ համագործակցենք։ Լավագույն ներդրումներից մեկն այս պարագայում կլիներ թեստավորման ու պատվաստումների համակարգերի բաշխման միջոցով ՄԱԿ-ին և հատկապես թերի ֆինանսավորվող ԱՀԿ-ին աջակցելը»,- գրել է Մաասը Twitter սոցկայքի իր պաշտոնական էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որը, ըստ նրա, ժամանակին տեղեկություններ չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև ճշմարտությունը չի հայտնել միջազգային հանրությանը: