Сегодня: 20 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կառավարության շատ միջոցառումներ հասցեական չեն. տարբեր սահմանափակումների պատճառով աջակցությունից զրկվում են նպաստառուների մի զգալի հատված. Ազգային օրակարգ կուսակցություն

Կորոնավիրուսի համավարակի՝ ՀՀ կառավարության տնտեսական և սոցիալական փաթեթն առավել հասցեական դարձնելու նպատակով «Ազգային օրակարգ» կուսակցությունը ներկայացրել է մի շարք նկատառումներ: Թվով շատ թիրախային խմբեր ընդգրկու համար կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը և «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ Արմեն Գեւորգյանը հանդես են եկել վերլուծական հոդվածով, որը ներկայացնում ենք ստորև.

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ՀՀ կառավարությունն ընդունել է միջոցառումների ընդարձակ փաթեթ՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով: Այն, կարծես թե բավականին ընգրկուն միջոցառումների խումբ է, որը, սակայն ունի էական բացթողումներ: Առաջին հայացքից թվում է, թե աջակցության ծրագրերը ներառել են հասարակության գրեթե բոլոր թիրախային շերտերը, բայց փաստացի տարբեր սահմանափակումների պատճառով առաջացել է աջակցությունից անարդարացի զրկված նպաստառուների մի զգալի հատված։

Միջոցառում 1
Այս միջոցառմամբ Կառավարությունը համաֆինանսավորում է բանկերի կողմից ընկերություններին տրամադրվող կոմերցիոն վարկերը։ Այս վարկերը, սակայն հասցեական չեն։ Պետք է այդպիսի վարկեր տրամադրել այն ընկերություններին, որոնց մոտ առկա է հասույթի 10% և ավելի անկում, այլապես կարող են տեղի ունենալ հանրային միջոցների աննպատակ վերաբաշխում այս պահին կորուստներ չունեցած ընկերություններին: Բացի այդ, վարկերի հիմնական նպատակը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը ճգնաժամի պայմաններում, ոչ թե ցանկացած բնույթի գործունեություն։

Միջոցառում 2
Այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի ճգնաժամի հետ, և գյուղատնտեսության ֆինանսվարման գործող ծրագրի ընդլայնումն է։ Այն դրական ազդեցություն կարող է ունենալ ընթացիկ պահին, սակայն պետք է հաշվի առնել, որ այս ծրագրով պետությունը երաշխավորում է 0%-ով երկարաժամկետ վարկեր, որը ինքնին խնդրահարույց է, քանի որ բերելու է տնտեսավարողների կողմից ոչ բավարար հիմնավորված ծրագրերի ֆինանսավորման, ընդ որում՝ մեծ ծավալներով, և այդ տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին։ Նախկինում գործում էր 2% տոկոսադրույքը, որը թեև բարձր չէր, բոլոր դեպքերում տնտեսավարողների համար որոշակի ֆինանսական կարգապահություն էր ստեղծում։ Ծրագիրն այս տեսքով կարող է բերել հարկատուների ռեսուրսների էական վատնման կամ վերաբաշխման՝ հօգուտ առանց այդ էլ հարուստ տնտեսավարողների։ Հետևաբար, առկա ռիսկերը նվազեցնելու համար նպատակահարմար է 0%-ով երկարաժամկետ վարկեր տրամադրել միայն փոքր գյուղացիական տնտեսություններին:

Միջոցառում 3
Այս ծրագիրը նախատեսում է առավել տուժած ոլորտներում ընկերությունների վարակավորում, և դրանով արդեն ավելի հասցեական է։ Սակայն վարկային աջակցությունն այս ոլորտներին ինքնին խնդրահարույց է, քանի որ փաստացի, պետությունը օգնում է այդ ոլորտներին տեղափոխել ֆինանսական բեռը դեպի ապագա, սակայն այն որևէ կերպ չի թեթևացնում։ Արդարացի կլիներ, եթե այն ընկերությունները, որոնց գործունեությունը դադարեցվել է պետության որոշմամբ, դրա համար նաև որոշակի անհատույց փոխհատուցում ստանան, և ոչ միայն վարկ, այդ պրակտիկան հիմա կիրառվում է այլ երկրներում։

Միջոցառում 4
Այս ծրագրի շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006թ. ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա)։ Անհասկանալի է սակայն, թե ինչու է տարիքային շեմ վերցրած 14 տարեկանը, ծրագրից դուրս են մնում այն ընտանիքները, որոնք ունեն 14-18 տարեկան անչափահաս երեխաներ: Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափակում (մարտի 13-25-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 5
Այս ծրագիրը նպատակ ունի պահպանելու ընկերությունների աշխատատեղերը, սակայն բավական հասցեական չէ, որի արդյունքում աջակցության միջոցները տրամադրում են սահմանված միջակայքում բոլոր կազմակերպություններին և ընդամենը աշխատավարձի ֆոնդի 20%-ի չափով, այն դեպքում, երբ ավելի արդյունավետ կլիներ այն հասցեական տրամադրել առավել տուժած ոլորտներին, սակայն ավելի բարձր չափով (օրինակ՝ 50%), և արտակարգ դրության ամբողջ տևողությամբ։ Ներկայիս ձևով թողնելու դեպքում, այն բերելու է հանրային միջոցների անիմաստ վատնման, դրանք տրամադրելով կազմակերպություններին, որոնք նորմալ ռեժիմով աշխատում են, իսկ կազմակերպությունները, որոնք հարկադրված պարապուրդի մեջ են, ընդհակառակը, բավարար միջոցներ չեն ունենալու իրենց աշխատատեղերը պահպանելու համար։

Միջոցառում 6
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցելու մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված մասնավոր հատվածում ընդգրկված վարձու աշխատակիցներին։ Այստեղ անհրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 7
Այս ծրագրի նպատակն է աջակցել հղի կանանց, որի շահառու լինելը ճշտելու համար անհրաժեշտ է լրացրել անունը, ազգանունը, ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։ Դժվարություն կարող է առաջանալ ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ տեղեկանքի բացակայության դեպքում, և առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նման սակավաթիվ դեպքերի համար ընդունել անձնագրի տվյալները:

Միջոցառում 8
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել անձանց, որոնք, մարտի 13-30-ը հանդիսացել են նշված հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունների, մանրածախ առևտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների) ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ոլորտների ցանկը կարծես թե ամբողջական չէ և հարկավոր է ընդլայնել։ Օրինակ՝ դրանց շարքին կարող են դասվել ատամնաբուժական ծառայությունները, հանրային տրանսպորտը և այլն։

Միջոցառում 9
Այս ծրագրի նպատակն է աջակցել 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, կամ չեն աշխատել, նպաստի չափսը 26500 դրամ մեկ երեխայի համար: Արդյունքում մեկ երեխա ունեցող ընտանիքի ամեն անդամի հաշվարկով (հայր, մայր, երեխա) բաժին է հասնում է 8830 դրամ աջակցություն, այն դեպքում երբ պարենային զամբյուղի արժեքը կազում է առնվազն 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով)։ Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափա¬կում (մարտի 13-30-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը: Առաջարկվում է արտակարգ դրության յուրաքանչյուր լրիվ ամսվա համար տրամադրել 68 000 դրամ՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառում 10
Այս ծրագրի նպատակն է օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին, շահառու հանդիսացող անձանց կողմից 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, առաջարկվում է սահմանել նաև նվազագույն չափ, այն է՝ ոչ պակաս նվազագույն աշխատավարձի չափից։

Միջոցառում 11
Այս ծրագրի շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ. փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Ըստ պաշտոնական տվյալների՝ շահառու են 220 հազար բաժանորդ: Նկատի ունենանք, որ ամառանոցները, առանձնատները կամ ոչ մշտական բնակության այլ տարածքները, նույնպես հաշվառ¬ված են շահառուների ցանկում: Ինչպես նաև պայմանավորված շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։

Միջոցառում 12
Այս ծրագրի շահառու են մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10 001-30 000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-10 000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։ 30%-ը բավարար աջակցություն չի կարելի համարել, և այն էական ազդեցություն չի կարող ունենալ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված բնակիչների վրա: Առաջարկվում է 30% աջակցությունը դարձնել 50%:

12-րդ միջոցառման հավելում՝ առաջարկվում է՝ բոլոր այն բնակիչ բաժանորդները, որոնք չունեն բնական գազի մատակարարման համար կնքած պայմանագիր և համարվում են միայն էլեկտրական էներգիա օգտագործող բաժանորդներ, իսկ էլէներգիայի ծախսը կազմում է 10 001-30 000 դրամ Կառավարության կողմից ստանան 50%-ի չափով աջակցություն:

Լրացուցիչ միջոցառում (Միջոցառում 13)
Առաջարկվում է շահառու ճանաչել միայնակ անձին կամ ընտանիքին, որի հետ չկան համատեղ ապրող երեխաներ, չունեն գրանցված աշխատանք, չեն օգտվել այլ սոցիալական միջոցառումներից և միայնակ անձը կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի աշխատում։ Առաջարկվում է յուրաքանչյուր անձին տրամադրել աջակցություն պարենային զամբյուղի չափով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին, առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Նկատի ունենալով, որ ՀՀ ազգաբնակչության զգալի մասը նախքան արտակարգ դրության հայտարարումն էլ գտնվում էր ոչ բավարար սոցիալական պայմաններում, համարում ենք, որ մեր կողմից ներկայացված առաջարկները հնարավորություն են կտան ավելի շատ շահառուներ և թիրախային խմբեր ընդգրկվել Կառավարությունն տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման (ավելի շուտ մեղմացման) միջոցառումների ծրագրերում, թեթևացնելով մարդկանց ամենօրյա հոգսը»:

Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram