Իսպանիայում կորոնավիրուսով վարակված 105-ամյա կինն ապաքինվել է․ HoyEs
Իսպանիայում ապաքինվել է COVID-19֊ով վարակված 105-ամյա մի կին։ Նա արդեն դուրս է գրվել Մերիդա հիվանդանոցից, գրում է տեղական «Hoy» թերթը ՝ վկայակոչելով հիվանդի թոռնիկին՝ Անտոնի Մարտինին:
Ըստ տեղեկությունների՝ Էվարիիստա Ռուբիո Գալանը ծերանոցից տեղափոխվել է հիվանդանոց բարձր ջերմության և կորոնավիրուսի պատճառով առաջացած շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Հինգշաբթի օրը հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ, կինը երեք օր անցկացրել է բժշկական հաստատությունում: Նրա վերջին կորոնավիրուսի համար արված թեստը բացասական է: Կնոջ թոռը համոզված է, որ «նրա կյանքը պայքարի օրինակ է»: «Նա ծնվել է իբրև մարտիկ: Դա պարզապես հրաշք է», - ավելացրեց նա:
Հրապարակման համաձայն՝ վեց երեխաների մայրը ՝ Էվարիստա Ռուբիո Գալանը, ունի 16 թոռ և 8 ծոռ: Հուլիսին նա պատրաստվում է նշել իր ծննդյան 106-ամյակը: