Չկասկածեք, բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժը․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Չկասկածեք, բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժը․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում նշեց՝
«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ։
Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ որ լայնածավալ հարձակում է սկսվել տարբեր ուղղություններով՝ իշխանության, պատգամավորների, քաղաքական գործիչների ուղղությամբ։
Այս ամենը կապված է այն գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում և այն օրենքները որոնք այստեղ ընդունվում են։
Ապօրինի գույքի բռնագանձում, գովազդի ժամի բացում Հանրային հեռուստաընկերության համար և տարատեսակ օրենքներ։
Ինչպես նաև այն քրեական գործերը, այն հետախուզումները, որոնք այսօր հայտարարվում են։»