ԵԱՏՄ երկրները չեն շտապում նոր անդամներ ընդունել․ Պուտին
ԵԱՏՄ երկրները չեն շտապում նոր անդամներ ընդունել, քանի որ դա բարդ գործընթաց է՝ համակցված տարբեր դժվարություններով, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՄԿ-ը։
Պատասխանելիս հարցին, թե միությունը քանի անդամ կարող է ունենալ, երկրի ղեկավարն արտահայտել է իր կարծիքը․ ընդլայնման գործընթացում չի կարելի շրջանցել այդ փուլերը։
Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում բոլոր ձեռքբերված որոշումները կոմպրոմիսային են, որոնք կայացնելիս յուրաքանչյուր անդամ ինչ-որ զիջումների է դիմել։ Միայն բարի կամքով, ոչ թե «ձեռքերը ոլորելով» է հնարավոր ստանալ իրական աշխատող գործիքներ, հավելել է նա։