Ամերիկացի բլոգերը իր որդու համար 3D-տպիչով կախարդական փայտիկ է ստեղծել
Ամերիկացի բլոգեր Ադամ Տոլը որդուն, որը «Հարի Փոթերի» մեծ երկրպագու է, որպես նվեր, «խելացի» կախարդական փայտիկ է նվիրել՝ գրում է Esquire-ը։
Դրա օգնությամբ տանը կարելի է վառել եւ մարել լույսը, երաժշտությունը ընդհատել եւ միացնել պոպկորն պատրաստող սարքը։
Փայտիկը տպագրված է 3D-տպիչով։ Ներսում այն որեւէ ընդունիչ կամ հաղորդիչ չունի, սակայն գործում է ծայրին դրված սարքի միջոցով, որն արտացոլում է լույսը։
Սենյակում բլոգերը տեղադրել է տեսախցիկ, որին միացված են չորս ինֆրակարմիր ճառագայթներ։ Դրանց շնորհիվ տեսախցիկը տեսնում եւ արձագանքում է փայտի ծայրին։