Որն է ինքնամեկուսացման ընթացքում ամենից շատ գործածական ամենավտանգավոր մթերքը․ փորձագետը մանրամասնում է (տեսանյութ)
Դիետոլոգ, դոկտոր Ալեքսեյ Կովալկովը շաքարավազը անվանել է աշխարհի ամենավնասակար արտադրանքը:
Նա նշել է, որ ֆրուկտոզայի և գլյուկոզի արհեստականորեն ստացված միացությունը պետք է բացառվի մարդկանց սննդակարգից: «Երկրի վրա ոչ մի արտադրանք չի եղել այդքան մահերի պատճառ և հանգեցրել է այնպիսի հսկայական թվով պաթոլոգիաների, ինչպիսին է շաքարը», - ասել է Կովալկովը YouTube ալիքում Իրինա Շիխմանին տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ մարդու մարմինը հարմարեցված չէ շաքարի և ածխաջրերի ավելացված քանակությունը յուրացնելու համար: «Միջին քաղաքացին տարեկան սպառում է 70 կիլոգրամ շաքարավազ, դա բնության մեջ չլսված բան է, ենթաստամոքսային գեղձը չի կարող դիմանալ դրան», - նշել է բժիշկը: Նա հավելել է, որ էնդոկրինոլոգներին խնդրվում է վերահսկել շաքարավազը և արյան մեջ դրա մակարդակը չբարձրացնել մինչև վեց միավոր: