Սե՞ր, թե՞ շահ. ինչո՞ւ Արմինե Պողոսյանն ամուսնացավ իրենից 28 տարով մեծ տղամարդու հետ
Արդեն տևական ժամանակ է, ինչ դերասանուհին ամուսնացել է, սակայն ոչ բոլորն էին շտապել նրան շնորհավորել և բարեմաղթանքներ ասել, փոխարենը` համացանցը ողողված էր քննադատությամբ, որոնց համաձայն` Արմինե Պողոսյանն ամուսնացել էր ամերիկահայ գործարար Խաչիկ Թիթիզյանի հետ միայն շահից ելնելով: Ըստ քննադատողների` հակառակ դեպքում ինչպես կարող էր Արմինե Պողոսյանը սիրել իրենից 28 տարով մեծ տղամարդու: Իր երջանկությունը քննարկողներին և իր մասին չարախոսողներին դերասանուհին պատասխանում է, որ ինքն աշխարհի ամենարջանիկ կինն է, որովհետև իր կողքին իրեն շատ գնահատող և սիրող ամուսին կա: