Վարակաբանը առաջ է քաշել կորոնավիրուսի ծագման նոր վարկած․ Ռիա Նովոստի
Վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը հայտարարել է կորոնավիրուսի բնական ծագման մասին և Չինաստանում դրա հայտնվելն անվանել է պատահական:
Նա նշել է, որ համաճարակները ամենից հաճախ գալիս են Հարավարևելյան Ասիայից: Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանը ունի բազմաթիվ կենդանիներ, որոնք տարբեր վիրուսների կրողներ են և կարող են դրանք փոխանցել մարդկանց: Մալիշևը նշել է, որ կորոնավիրուսը հայտնաբերվում է կատվային, առյուծների, վագրերի, պանտերաների մեջ, բայց ավելի շատ՝ չղջիկների: «Ինչ-որ տեղ չղջիկների գեների մոտ 80% -ը պարունակում է գեներ, որոնք նման են այս կորոնավիրուսի գեներին»,- ասել է նա «Զվեզդա» հաղորդաշարի ընթացքում: