Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են
Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը։
«Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են:
Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:
Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,– ասվում է հայտարարությունում: