Ոսկին էժանացել է ուրբաթ Լոնդոնում միջբանկային երեկոյան ֆիքսինգի արդյունքներով
Ուրբաթ Լոնդոնում միջբանկային երեկոյան ֆիքսինգի արդյունքներով ոսկու տրոյական ունցիայի գինը կազմել է 1715,90 դոլար:
Ինչ վերաբերում է ուրբաթ առավոտյան ֆիքսինգին, ապա դոլարային արտահայտությամբ տրոյական ունցիայի արժեքը նվազել էր 11,35-ով:
Ոսկու ունցիայի արժեքը եվրոյով կազմել է 1589,09 (-15,87), իսկ բրիտանական ֆունտով՝ 1391,59 (-9,73):
Ֆիքսինգի արդյունքներն օգտագործվում են որպես կողմնորոշիչ ամբողջ աշխարհում ոսկու ֆյուչերսների սակարկությունների ժամանակ: Գնորոշմանը մասնակցում են 5 ֆինանսական ինստիտուտներ, որոնց միջեւ իրականացվում է ոսկու ֆիզիկական մատակարարումը: