Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար. AntiFake.am
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Առաջին եռամսյակի ընթացքում վճարված պարգևավճարի ընդհանուր գումարը կազմել է 22.292.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 46.000 ԱՄՆ դոլարին։
Հարցման պատասխանը՝ ստորև.