Հայտնի է Ռուսաստանի սահմանների փակ լինելու առավելագույն ժամկետը․ Ռիա նովոստի
Ֆեդերացիայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ձաբարովը անվանել է կորոնավիրուսային պանդեմիայի համատեքստում Ռուսաստանի սահմանների փակ լինելու հնարավոր առավելագույն ժամանակահատվածի մասին։ «Ռուսաստանի սահմանները փակ պահելու հնարավոր ամենաերկար ժամանակահատվածը մինչև պատվաստանյութի ստեղծման պահն է», - ասաց Ձաբարովը։ Ըստ սենատորի՝ այժմ չի կարելի շտապել բացել սահմանները, քանի որ ինքնաթիռները կարող են շատ արագ տարածել վարակը: «Մյուս երկրները նույնպես այդքան արագ չեն բացելու օդային սահմանները: Մենք չպետք է շտապենք, որպեսզի հետագայում դա չաշխատի մեր դեմ», - եզրափակեց սենատորը: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Ռուսաստանի իշխանությունները ամբողջությամբ փակեցին միջազգային ուղևորատար օդային ծառայությունը: Փոխադրողները կարող են իրականացնել միայն թռիչքներ ռուսներին հայրենիք վերադարձնելու համար: Միայն օտարերկրացիները և օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ռուսները կարող են լքել երկիրը: