ԱՀԿ-ն նախազգուշացրել է սահմանափակումների արագ մեղմացման ռիսկերի մասին․ Ռիա Նովոստի
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված սահմանափակումների շատ արագ թեթևացումը կարող է հարուցել համաճարակի վերադարձ։ Երկրները պետք է մեծ ուշադրությամբ գնահատեն ռիսկերը: «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ երկրները, հաշվի առնելով ֆիզիկական հեռավորության միջոցառումների մեղմացման ասպեկտները, գնահատեն ռիսկերը և առավելությունները՝ հիմնվելով երկրում իրական վտանգի գնահատման վրա, քանի որ շատ վաղ կամ շատ արագ քայլերը կարող են բերել համաճարակի վերադարձին»,֊ ասել է ԱՀԿ ներկայացուցիչ մելիտա Վույնովիչը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց համաճարակ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման հետ կապված: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 3 միլիոն դեպք, մահացել է գրեթե 208 հազար մարդ: