«Բելառուսը կորոնավիրուսի համար բավականաչափ դեղամիջոցներ և պաշտպանության միջոցներ ունի»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում COVID-19-ի պանդեմիայի համար առկա են բավարար դեղեր և պաշտպանության միջոցներ։ Նախագահը կիրակի հանդիպում է անցկացրել երկրում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ, որը, ի թիվս այլ բաների, քննարկվել է նաև մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվան նվիրված իրադարձությունների մանրամասները: «Մենք ունենք բավականաչափ դեղեր և, ավելին, ամենաարդիական նոր մեթոդները բուժման համար», - ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ լուծվել են բոլոր անհրաժեշտ խնդիրները, որոնք վերաբերում են հիվանդանոցներում բժիշկների անվտանգությանը։ Պետության ղեկավարը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Բելառուսում հնարավոր է զսպել կորոնավիրուսային հիվանդացության տեմպերը։ Նա շեշտել է, որ Բելառուսում առողջապահական համակարգը և բժիշկներն արդեն ձեռք են բերել անհրաժեշտ փորձառություն COVID-19-ի դեմ պայքարելու համար: