Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 4–ի որոշմամբ Սուրեն Ամիրյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Գոհար Դարբինյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։