Էրիկ Գրիգորյանն ազատվեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։