Քանի դեռ Ազգային ժողովի որոշումը կա, հետեւաբար հանրաքվեն անբեկանելի է. Մարուքյան
Քանի դեռ Ազգային ժողովի որոշումը կա, հետեւաբար հանրաքվեն անբեկանելի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո պետք է օր նշանակվի: Այդքանը գիտեմ:
Քիչ առաջ վարչապետի ելույթը լսում էի ու մտածում, որ վերջին 2 տարիների ընթացքում մենք ինչ ասել ենք, սկզբից ասել են՝ չէ, դա շատ վատ է, հետո սուր քննադատության են ենթարկել մեզ, հետո ասել են՝ դուք ծախված եք, չասեմ ինչ վիրավորանքներ են հասցրել, հետո մեր ասածն արել են, բայց ուշ: Ու քանի որ ուշ են արել, բազմաթիվ հարցերում տուժել են: Մենք ասում էինք՝ հանրաքվե պետք չի, ուրիշ լուծումներ կան: Հիմա եթե գան այդ մտքին, որ ուրիշ լուծումներ կան, իրենք գիտեն: Իրենք են որոշել, որ հանրաքվե անեն, հիմա կարող է որոշեն, որ չանեն»,-ասաց Մարուքյանը:
Նա նկատեց, որ իրենք ինչ ասել են, մեխած կանգնած են իրենց ասածի վրա, եւ այդ բոլոր ասածները կատարվում են. «Նայեք երեկվա ԱԱԾ-ում նշանակումը»: