Անհայտ անձինք ներխուժել են Արգենտինայում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել արժեքավոր իրեր
Մի քանի շաբաթների ընթացքում անհայտ հանցագործները երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել մի շարք թանկարժեք իրեր, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում կատարելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Պարբերականը նշում է, որ, մասնավորապես, եկեղեցուց գողացել են թանկարժեք խաչեր, մոմակալներ, ծաղկամաններ, երկու երգեհոն, նկարներ, սփռոցներ եւ վարագույրեր, ինչպես նաեւ կահույքի պարագաներ:
Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել սուրբ մասունքների եւ իրերի գողության կապակցությամբ ու կոչ արել իրավապահ մարմիններին հետաքննել այդ հանցագործությունը: