Անգլիական ֆուտբոլ՝ Դիլիջանում, «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստուհին՝ Հայաստանի հավաքականում
NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 26-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւոր իրադարձությունների ամենշաբաթյա ամփոփմամբ։
Շուտով կձեւավորվի կանանց Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմը կհամալրեն նաեւ սփյուռքահայ խաղացողներ։ Սամվել Սուքիասյանը զրուցել է գերմանական «Ֆրանկֆուրտի» 18-ամյա կիսապաշտպան Մարալ Արթինի հետ, որը նախկինում ներկայացրել է Մյունխենի «Բավարիան» եւ Գերմանիայի պատանեկան հավաքականները։ Նա օրերս համաձայնություն է տվել հանդես գալ Հայաստանի հավաքականում։
#Corner-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ աշխատանքային այցով եղել է Հայաստանի մի քանի մարզերում՝ ծանոթանալով շրջաններում առկա պայմաններին եւ ենթակառուցվածքին։ Արդեն հաջորդ մրցաշրջանում Հայաստանի Առաջին լիգան կունենա երեք նորեկ՝ Դիլիջանի համանուն թիմը, Նոյեմբերյանի «Դովեղը» եւ ԲԿՄԱ-ն։
Սամվել Սուքիասյանի հետ զրույցում «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի անգլիացի սեփականատեր Վիլ Թոմսոնը պատմել է նորաստեղծ ակումբի հեռանկարային ծրագրերի, անգլիական Պրեմյեր լիգայում հանդես եկող «Քրիսթալ Փելասի» հետ հնարավոր համագործակցության մասին։
Հայաստանի Բարձրագույն խմբում տեղի են ունեցել հերթական տուրի հանդիպումները։ #Corner-ը զրուցել է Երեւանի «Ալաշկերտի» բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինիի հետ, որը «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի հետ ժամանակին հանդես է եկել հնդկական «Դելի Դայնամոսում»։
Վերջում էլ՝ ավանդույթի համաձայն, զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից։